Հետազոտություններ. թեստ-համակարգերի գնման գործընթացներ

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ներկայացրել են մի շարք վերլուծական զեկույցներ` ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի ախտորոշման համար նախատեված արագ թեստ-համակարգերի և ՄԻԱՎ վարակի բուժման մոնիթորինգի թեստ-համակարգերի գնման գործընթացների մասին Զեկույցները կարող եք կարդալ այս հղումով >>>>>>>> 

ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի և տուբերկուլոզի բուժման համար դեղերի գնման գործընթացներ

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն և ITPC EECA -ն ներկայացրել են մի շարք վերլուծական զեկույցներ ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի և տուբերկուլյոզի բուժման համար դեղերի գնման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև գնահատել են մտավոր սեփականության ոլորտի իրավական ասպեկտները, որոնք ազդեցություն ունեն դեղերի հասանելիության վրա:

Կլոր սեղան քննարկում

23.12.2024թ. տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ժամանակ ներկայացվեցին 2023 թ. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի, հեպատիտների, տուբերկուլոզի բուժման համար նախատեսված դեղերի, ինչպես նաեւ ՄԻԱՎ վարակի ախտորոշման եւ բուժման արդյունավետության որոշման համար նախատեսված թեստ-համակարգերի գնման գործընթացների վերլուծությունների արդյունքները։ Հանդիպման ընթացքում խոսվեցին և ներկայացվեցին 2023թ.-ին արված գնումների մասնրամասն վերլուծության արդյունքները, խոսվեցին օրենսդրական բացերի մասին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ դեղերի հասանելիության ապահովման առումով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին առաջարկություններ, որոնք կնպաստեն գնման գործընթացների օպտիմալիզացմանը և արդյունավետ բաշխմանը, ինչպես նաև առաջարկվեցին օրենսդրական փոփոխություններ արտոնագրերի մասին օրենքում՝ նշելով մտավոր սեփականության ոլորտում ճկուն գործիքների կիրառման ավելացման անհրաժեշտությունը։ Զեկույցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով >>>

Հեպատիտների դեմ պայքարի համատեքստում

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որում խորհուրդ են տալիս ստեղծել հեպատիտ D-ի վերաբերյալ աշխատանքային խումբ և մշակել ախտորոշման ու բուժման առանձին ուղեցույց:

Եթե ժամանակին չստանաք ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցը, ապա…

Ի՞նչ կպատահի, եթե ժամանակին չստանաք ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցի Ձեր չափաբաժինը: Անքննելի է, որ դեղորայքը պետք է  խմել  բժշկի նշանակած ռեժիմով: Սակայն, իրական կյանքում այդ ռեժիմին 100%-ով հետևելը  այդքան էլ հեշտ չէ: The Body պարբերականի հոդվածում խոսվում է այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ դեղերի մեկ կամ կանոնավոր չխմելու պատճառով:

UNAIDS-ի կոչը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի կոչը մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ հետևյալն է. ՊԱՇՏՊԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ Աշխարհը դեռևս հեռու է գենդերային, հավասարության և ՄԻԱՎ-ի վերաբերյալ Կայուն զարգացման նպատակներին հասնելուց:

ՀՌՎ դեղերի ընդունման կանոնակարգ

ՀՌՎ դեղերի ընդունման պարտաճանաչությանը միայն ճիշտ ժամին դեղերի ընդունումը չէ: Կարևորել է պետք նաև դեղերի ընունման կանոնակարգը` ուտելուց առաջ/հետո,  թե ընթացքում, քնից առաջ, կլման խնդիրների ժամանակ կարե՞լի է արդյոք մասնատել դեղահաբը, կամ լուծել այն հեղուկի մեջ նոր ընդունել Մեր գործընկեր` Բուժման պատրաստակամության կոալիցիան (ITPC EECA ) մշակել և հրապարակել է նպատակային պաստառ, որտեղ  մանրամասն ներկայացվել է ՀՌՎ դեղերի ընդունման ընդհանրական պատկերը: