Մեր մասին

Այս կայքը գործարկվել է պացիենտների օգնությամբ, վիրուսային վարակիչ հիվանդությունների (ՄԻԱՎ, հեպատիտ C, տուբերկուլոզ) բուժման համար նախատեսված, առաջնային դեղամիջոցների բացակայության մասին տեղեկություն հավաքագրելու համար

Հաճախ պացիենտները բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսին են դեղերի բացակայությունը, բուժման սխեմաների անսպասելի փոփոխումը, դեղամիջոցի սովորական դեղահաբի փոխարինումը օշարակով:

Նման դեպքերում պացիենտը կարող է չիմանալ ինչ անել հաջորդիվ, ուր գնալ և կամ ում դիմել:

Միայնակ ազդել ամբողջ համակարգի վրա բարդ է ու խնդրահարույց է դառնում սեփական իրավունքների պաշտպանության հարցը
  • Ձեր հաղորդագրությունները այս տեղեկատվական հարթակում թույլ կտան մեզ անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու համար ձեր դեղերի անխափան ստացումը:
  • Հավաքված տեղեկատվության օգնությամբ մենք կկարողանանք հետևել ձեր քաղաքում ծառայությունների կամ դեղերի չտրամադրման միտումներին, ինչպես նաև ունենալ նպատակային ազդեցություն ընթացիկ խնդիրների լուծման համատեքստում:
  • Ձեր հաղորդագրությունով դուք կօգնեք մեզ՝ նման խնդիրներով ապրողներիս, բարելավել ախտորոշման և բուժման հասանելիությունը, կատարել էական փոփոխություններ դեղերի մատակարարումը իրականացնող կառույցներում:
Ո՞ւմ համար է ստեղծված կայքը

Մարդկանց, ում անհրաժեշտ են ՄԻԱՎ վարակի, հեպատիտների, տուբերկուլոզի բուժման համար նախատեսված դեղերը:

Ո՞ւմ է պատկանում կայքը

Կայքը չի պատկանում որևէ առողջապահական համակարգի կամ հասարակական կազմակերպության: www.pereboi.am կայքը ստեղծվել է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բուժման պատրաստակամության կոալիցիայի» աջակցությամբ և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության մասնակցությամբ:

Ինչպե՞ս է ընթանում միջադեպին արձագանքման գործընթացը
  1. Կայքում թողնված տեղեկությունը հասանելի է դառնում կայքի խորհրդատուին: Խորհրդատուն պացիենտների համայնքի ներկայացուցիչ է և չի հանդիսանում առողջապահական համակարգի աշխատակից: Եթե ​​հաղորդագրություն թողած անձը ցանկանում է լուծել իր խնդիրը, ապա նա պետք է թողնի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար կամ էլ.փոստի հասցե):
  2. Խորհրդատուն կապ կհաստատի հաղորդագրություն թողած անձի հետ, կհստակեցնի իրավիճակի մասին տեղեկությունը և կհուշի հետագայում ինչ քայլեր ձեռնարկել: Եթե խնդրին լուծում տալը հնարավորության սահմաններից դուրս է, ապա խորհրդատուն դրա մասին հաղորդում է Առողջապահության նախարարության լիազոր ներկայացուցչին:
Անանուն հաղորդագրություն

Անանուն հաղորդագրություններ (առանց որևէ կոնտակտային տեղեկության) ընդունվում են, սակայն իրավիճակի պարզաբանումը կարող է բարդանալ՝ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու անհնարության պատճառով: Հնարավոր է, որ  մենք ձեզ խնդրենք լրացնել դիմում (հասցեագրված «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ին)` խնդրի լուծումն արագացնելու համար: Որոշ դեպքերում դա կարելի է նաև անել առանց կոնտակտային տվյալների տրամադրման: Ձեր բոլոր կոնտակտային տվյալները (հեռախոսի համարը և էլ. փոստի հասցեն) հանրության համար հասանելի չեն լինի, դրանք տեսանելի կլինեն միայն կայքի խորհրդատուներին: