23.12.2024թ. տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ժամանակ ներկայացվեցին 2023 թ. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի, հեպատիտների, տուբերկուլոզի բուժման համար նախատեսված դեղերի, ինչպես նաեւ ՄԻԱՎ վարակի ախտորոշման եւ բուժման արդյունավետության որոշման համար նախատեսված թեստ-համակարգերի գնման գործընթացների վերլուծությունների արդյունքները։
Հանդիպման ընթացքում խոսվեցին և ներկայացվեցին 2023թ.-ին արված գնումների մասնրամասն վերլուծության արդյունքները, խոսվեցին օրենսդրական բացերի մասին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ դեղերի հասանելիության ապահովման առումով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին առաջարկություններ, որոնք կնպաստեն գնման գործընթացների օպտիմալիզացմանը և արդյունավետ բաշխմանը, ինչպես նաև առաջարկվեցին օրենսդրական փոփոխություններ արտոնագրերի մասին օրենքում՝ նշելով մտավոր սեփականության ոլորտում ճկուն գործիքների կիրառման ավելացման անհրաժեշտությունը։