10 տարբերակ ինչպես օգնել

Տասը եղանակ ինչպես օգնել ՄԻԱՎ-ի և դրանից բխող խարանի դեմ պայքարին

  1. Գիտելիքի ձեռքբերում

Իմանալով վիրուսի փոխանցման ուղիները և բուժման եղանակները, դուք կկարողանաք  ձեր խնամքի և բարեկեցության առումով ավելի հստակ որոշումներ կայացնել: Գիտելիքը նաև հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգնել ՄԻԱՎ-ով ապրող այլ մարդկանց, նույնիսկ եթե դուք ունեք ՄԻԱՎ բացասական կարգավիճակ:

2. Իմացիր իրավունքներդ

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները պաշտպանված են մի շարք օրենքներով, որոնք տարածվում են կեցության, առողջապահական ծառայությունների տրամադրման, հասարակական, կրթական, տրանսպորտային և շատ այլ ոլորտներում: Այդ օրենքների իմացությունը կարող է օգնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերողներին կանգնեցնել:

3. Կամավորություն

Մտածեք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամք և աջակցություն ցուցաբերող կազմակերպություններին օգնություն տրամադրելու մասին՝ շաբաթը կամ ամիսը մեկ տարբերակով, ինչպես Ձեզ հարմար կլինի: Դուք կարող եք օգնել շատ առումներով. վարչական աջակցություն կամ հանրային իրազեկում:

4. Դարձեք մենթոր

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն տրամադրելու նպատակով Դուք կարող եք միանալ տարբեր խմբերի կամ կարող եք դառնալ անհատապես մենթոր նրանց համար: ՄԻԱՎ-ով նոր ախտորոշված ​​մարդկանց օգնելը և այլ ծառայություններ տրամադրելը կարող է օգնել նրանց ապրել ավելի երկար և առողջ կյանքով:

5. Նվիրատվություններ

Նվիրատվությունները, որոնք ուղղված են ՄԻԱՎ-ի հետ կապված նպատակների իրականացմանը նույնպես աջակցում են ՄԻԱՎ-ի դեմ պայքարին:

6. Զրույց ՄԻԱՎ թեմայով

Ընտանիքի, ընկերների և ձեր շրջապատի այլ մարդկանց հետ ՄԻԱՎ-ի մասին քննարկելը ոչ միայն աջակցություն գտնելու լավ միջոց է, այլև հնարավորություն ցույց տալու, թե այսօր ինչպես են ապրում նրանք: Ողջունելի է նաև այն փաստը, որ ցանկացած մարդ կարող է սոցիալական ցանցերում հրապարակել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գրառումներ։

7. Գնեք և կրթեք

Նորաձևության և այլ իրերի միջոցով ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու բազմաթիվ հնարավորություններ կան: ՄԻԱՎ-ի կանխարգելմամբ զբաղվող կազմակերպություններից ապրանքներ գնելը` տեղական, ազգային կամ համաշխարհային տեսանկյունից աջակցություն է նրանց գործին և կարող է նաև բարձրացնել համաճարակի մասին իրազեկությունը և օգնել վերջ դնել խարանին:

8. ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման խթանում

Եթե ​​դուք գիտեք ձեր ՄԻԱՎ կարգավիճակը, կարող եք ավելի լավ պաշտպանել ձեր և ձեր սեռական զուգընկերների առողջությունը: Եթե ​​դուք ՄԻԱՎ բացասական եք, ապա պարբերաբար թեստավորվեք: Եթե ​​դուք ապրում եք ՄԻԱՎ-ով, ապա խոսեք ձեր ընկերների հետ այն մասին, թե ինչու է կարևոր թեստ անցնել:

9. Կիսվեք ձեր պատմությունով

Ձեր ՄԻԱՎ կարգավիճակի մասին խոսելը, ինչպիսին էլ որ այն լինի, միշտ չէ, որ հեշտ է, բայց այն օգնում է կարգավորել հասարակության վերաբերմունքը ՄԻԱՎ-ի նկատմամբ և, հետևաբար, նվազեցնել խարանը:

10. Կիսվիր քո կարծիքով

Անարդարության դեմ պայքարն կարևոր է, և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ցանցին միանալը դա անելու արդյունավետ միջոց է: Այս խմբերը կարող են օգնել կենտրոնացնել ՄԻԱՎ-ի թեմայով քարոզչությունը և կապել ձեզ համայնքի ազդեցիկ մարդկանց հետ՝ տալով ձեր խոսքին ավելի մեծ կշիռ:

©POZ Magazine