ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի և տուբերկուլոզի բուժման համար դեղերի գնման գործընթացներ

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն և ITPC EECA -ն ներկայացրել են մի շարք վերլուծական զեկույցներ ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի և տուբերկուլյոզի բուժման համար դեղերի գնման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև գնահատել են մտավոր սեփականության ոլորտի իրավական ասպեկտները, որոնք ազդեցություն ունեն դեղերի հասանելիության վրա:

Փաստաթղթերը պարունակում են օրենսդրական դաշտի, ընթացիկ գների, ծավալների և գնումների մեխանիզմների վերլուծություն, ինչպես նաև մանրամասն եզրակացություններ և առաջարկություններ:
Զեկույցների հեղինակներն ընդգծում են ՀՀ հիմնական դեղերի ցանկերի վերանայման, միջազգային գործակալությունների միջոցով գնումների ընդլայնման և մտավոր սեփականության ոլորտում ճկուն գործիքների կիրառման ավելացման անհրաժեշտությունը։
Նրանք նաև խորհուրդ են տալիս պարբերաբար թարմացնել կլինիկական ուղեցույցները՝ ԱՀԿ վերջին առաջարկություններին համապատասխան՝ ավելացնելով պետական ֆինանսավորման մասնաբաժինը և հատուկ ուշադրություն դարձնել հավաքագրված տվյալների հասանելիությանը և որակին։