- Ի՞նչ կպատահի, եթե ժամանակին չստանաք ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցի Ձեր չափաբաժինը:
Անքննելի է, որ դեղորայքը պետք է խմել բժշկի նշանակած ռեժիմով: Սակայն, իրական կյանքում այդ ռեժիմին 100%-ով հետևելը այդքան էլ հեշտ չէ: The Body պարբերականի հոդվածում խոսվում է այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ դեղերի մեկ կամ կանոնավոր չխմելու պատճառով:
Հակառետրովիրուսային (ՀՌՎ) ԲՈՒԺՈՒՄԸ նվազեցնում է վիրուսի քանակությունը: Սա դրական է ազդում մարդու առողջության վրա և կանխում է վիրուսի տարածումը։ Կարևոր է հիշել, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակ (200 օրինակից պակաս) ունեցող ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ով ստանում է ՀՌՎ բուժում, չի կարող փոխանցել վիրուսը ուրիշին (Չհայտնաբերվող` Չփոխանցվող Չ=Չ):
Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ի ժամանակակից դեղամիջոցներին, ապա պատահաբար 1 դեղահաբ չխմելը անհանգստության պատճառ չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս խմել բաց թողնված չափաբաժինը միայն նույն օրվա այլ ժամին։ Եթե նույն օրվա այլ ժամի չեք հասցրել խմել Ձեր դեղահաբը, ապա հաջորդ օրը հարկավոր չէ կրկանկի չափաբաժին ընդունել. դեղամիջոցի բարձր դոզան կարող է վատթարացնել կողմնակի ազդեցությունները: Այնուամենայնիվ, այս թեմայով ևս տեղեկություն ստանալու լավագույն աղբյուրը Ձեր բժիշկն է:
- Ինչու՞ է կարևոր ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների պարբերաբար ընդունումը:
Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ կարող ենք մոռանալ դեղ խմելու մասին։ Խնդիրներն առաջանում են, երբ կարճ ժամանակահատվածում բաց եք թողնում մի քանի չափաբաժին անընդմեջ (կամ մեծ քանակությամբ դոզաներ ընդհանրապես): ՀՌՎ դեղերի կանոնավոր ընդունումը (ինչպես սահմանված է) ապահովում է մարմնում ՄԻԱՎ-ի տարածումը կանխող դեղամիջոցի մշտական մակարդակը: Առանց բուժման վիրուսը կսկսի բազմանալ և ի վերջո կարող է ենթարկվել մուտացիայի: Եթե վիրուսը ենթարկվի մուտացիայի, ապա այն դեղերի որոշակի դասի նկատմամբ կդառնա կայուն։ Այժմ առկա են ՀՌՎ դեղամիջոցների մի քանի տեսակներ: Դրանցից մեկի դեղակայունությունը այդքան խնդրահարույց չէ, բայց եթե դա տեղի է ունենում մեկից ավելի դեղերի նկատմամբ, և եթե դուք ունեք մի քանի քրոնիկ հիվանդություններ, որոնք բուժում են պահանջում, ձեր բժիշկը կարող է դժվարություններ ունենալ բուժման համապատասխան սխեմա ընտրելիս: ՄԱԿ-ը ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների դեղակայունությունը ճանաչել է աճող խնդիր ամբողջ աշխարհում, որը կարող է խոչընդոտել համաճարակի դեմ պայքարին:
- Դեղամիջոցներ, որոնք ունեն կայունության զարգացման բարձր ռիսկ
ԱՀԿ զեկույցի համաձայն` ՀՌՎ դեղամիջոցներից դեղակայունություն առաջանում է հետադարձ տրանսկրիպտազայի ոչ նուկլեոզիդային ինհիբիտորների (ՀՏՈՆԻ) նկատմամբ, ինչպիսիք են Էֆավիրենցը և Նևիրապինը: Հաջորդ ամենատարածվածը հետադարձ տրանսկրիպտազայի նուկլեոզիդային ինհիբիտորների (ՀՏՆԻ) դասն է: Ներկայիս առկա ինտեգրազայի և պրոթեազայի ինհիբիտորներն ունեն դեղակայունության ամենաբարձր շեմը: Ահա թե ինչու ԱՀԿ-ն առաջարկում Դոլուտեգրավիր պարունակող սխեմաները՝ որպես բուժման առաջին շարքի առաջնահերթ տարբերակ:
- Ի՞նչ անել, եթե պարբերաբար բաց եք թողնում ՀՌՎ բուժումը:
Եթե դուք հաճախ եք բաց թողնում նշանակված դեղերի ընդունումը, ապա պարտադիր է դրա մասին Ձեր բժշկի հետ խոսելը: Հավանաբար անհրաժեշտ կլինի դեղակայունության նկատմամբ թեստ հանձնել: Հարկ կլինի նաև փոխել բուժման սխեման, եթե հաստատվի դեղակայունության առկայությունը: Բժիշկը կօգնի նաև հասկանալ դեղերի ընդունման ցածր պարտաճանաչության հիմքում ընկած պատճառները: Պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած կողմնակի ազդեցություններից մինչ նշանակման անհարմար ժամ: Սա նաև կարող է ազդակ լինել վերանայելու բուժման ռեժիմը կամ ժամանակացույցը:
Կարևոր է հիշել, որ բուժման գործընթացը պետք է լինի «հարմարավետ»: Յուրաքանչյուր մարդ ունի իրավունք ընտրել բուժման այն կերպը, որը հարմար է իրեն և լավագույնս համապատասխանում է իր կյանքին:
© The Body
© Life4me+