2024թ.-ի փետրվարի 2-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Գյուլբենկյան» դահլիճում կկայանա հանդիպում-քննարկում Pereboi.am երկլեզու կայքէջի պաշտոնական գործարկման թեմայով:
Հանդիպման ընթացքում կխոսվի, թե
- կայքի կիրառմամբ, ինչպես կարելի է օգնել պացիենտներին (ՄԻԱՎ-ով, հեպատիտներով, տուբերկուլոզով ապրող մարդիկ ) և բժշկական համայնքին բուժման և ախտորոշման հասանելիության վերաբերող հարցերում:
Հանդիպմանը կմասնակցեն նաև ITPC EECA կազմակերպության փորձագետներ՝Դենիս Գոդլեվսկին և Ալեքսեյ Միխայլովը։ Նրանք կներկայացնեն տարածաշրջանի այլ երկրներում նման կայքերի ստեղծման և գործարկման արդյունավետության պատմությունները։
Հանդիպման մանրամասներ.
Օր` 2 փետրվար, 2024թ.
Ժամ` 11։00-13։00
Վայր` Մովսես Խորենացի 15