Pereboi.am կայքէջի գործարկումով պայմանավորված հանդիպում

2024թ.-ի փետրվարի 2-ին  «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Գյուլբենկյան»  դահլիճում  կկայանա հանդիպում-քննարկում Pereboi.am երկլեզու կայքէջի պաշտոնական գործարկման թեմայով:

Հանդիպման ընթացքում կխոսվի,  թե

  • կայքի կիրառմամբ, ինչպես  կարելի է օգնել պացիենտներին (ՄԻԱՎ-ով, հեպատիտներով, տուբերկուլոզով ապրող մարդիկ ) և բժշկական համայնքին բուժման և ախտորոշման հասանելիության վերաբերող  հարցերում:

Հանդիպմանը կմասնակցեն նաև  ITPC EECA կազմակերպության փորձագետներ՝Դենիս Գոդլեվսկին  և Ալեքսեյ Միխայլովը։ Նրանք կներկայացնեն տարածաշրջանի այլ երկրներում նման կայքերի ստեղծման և գործարկման արդյունավետության պատմությունները։

📌 Հանդիպման մանրամասներ.

📆 Օր` 2 փետրվար, 2024թ.

🕰️ Ժամ` 11։00-13։00

📍 Վայր` Մովսես Խորենացի 15