Կայքի պատշտոնական գործարկումը տրված է

2024թ.-ի փետրվարի 2-ին <<Դրական մարդկանց հայկական ցանց>> սոցիալական ՀԿ-ն և ITPC EECA կազմակերպությունը համատեղ կազմակերպվեցին www.pereboi.am կայքի գործարկմանը վերաբերող հանդիպում:

Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից, Թոքաբանության ազգային կենտրոնց, UNAIDS-ի հայաստանյան գրասենյակից, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ից: Հանդիպումը բացեցին  ITPC EECA կազմակերպության փորձագետներ Դենիս Գոդլեվսկին  և Ալեքսեյ Միխայլովը։

ITPC EECA-ի տարածաշրջանային համակարգող Դենիս Գոդլևսկին խոսեց «Բուժման պատրաստակամության կոալիցիայի» աշխատանքային հիմնական ուղղությունների և աշխարհագրության, մտավոր սեփականության ոլորտում իրականացվող գործունեության, վերապատրաստումների, ադվոկացիոն աշխատանքների, համայնքի ներուժի ուժեղացմանն ուղղված վերապատրաստումների, դեղագործական ընկերությունների հետ տարվող աշխատանքների և պացիենտների շահերի պաշտպանության մասին: Ալեքսեյ Միխայլովը խոսեց Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի pereboi կայքերի աշխատանքի, նրանց աշխատանքային սկզբունքի մասին, բերելով  մի քանի օրինակներ, թե ինչպես են կայքերն օգնում համակարգային խնդիրների լուծմանը արտակարգ իրավիճակներում: Ա. Միխայլովը բացատրեց, որ կայքերը արդյունավետ գործիք են այն մարդկանց համար, ովքեր չեն կապվում ՀԿ-ների հետ, արձագանքներ հավաքելու համար: Օրինակ` pereboi.kz կայքի օգնությամբ 2022–2023 թվականներին Ղազախստանում աջակցություն է ցուցաբերվել այն մարդկանց, ովքեր լքել են Ռուսաստանը, հետո մեկնել Ղազախստան և կարիք են ունեցել PrEP դեղամիջոցների։

Բանախոսը նաև նշեց, որ կայքերը թույլ են տալիս հասարակական կազմակերպություններին և առողջապահական ծառայություններին համատեղ և արդյունավետ արձագանքել խնդիրների վերացմանը (եթե կա փոխադարձ ցանկություն)։ «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը հաջորդիվ մանրամասն ներկայացրց pereboi.am կայքը՝ խոսելով դրա բաժինների և գործունեության սկզբունքի մասին, ինչպես նաև, թե ինչպես կայքը կարող է օգնել պացիենտներին և բժշկական համայնքին օպերատիվ վերացնել բուժման և ախտորոշման հասանելիությանը վերաբերող  խնդիրները։ Անահիտը նաև նշեց, որ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Facebook-ում, Telegram-ում և Instagram-ում ստեղծվել են էջեր, որտեղ կայքի խորհրդատուները տեղադրում են Հայաստանում ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և տուբերկուլոզի բուժման մասին նյութեր և հրապարակում օգտակար նորություններ հիվանդների համար։

Ակտիվ քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին նաև pereboi.am կայքի հետագա առաջխաղացման, դրա ֆունկցիոնալության, պացիենտների նկատմամբ խարանի և խտրականության խնդիրների և այլ նմանատիպ հավելվածների և կայքերի առաջարկած լուծումների մասին: UNAIDS-ի տարածաշրջանային տնօրենը և ներկաները քննարկեցին բուժման և ախտորոշման հասանելիությունն ընդլայնելու հետագա աշխատանքները: Հանդիպումից հետո ITPC EECA-ի թիմը Հայաստանի իրենց գործընկերների հետ նաև կարճ փոդքաստ ձայնագրեց YouTube-ում, որը հասանելի է այս հղումով՝ https://www.youtube.com/live/oky08qdi5h4?si=eMvjPybLjwWg1Sfa