ՊԱՇՏՊԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Աշխարհը դեռևս հեռու է գենդերային, հավասարության և ՄԻԱՎ-ի վերաբերյալ Կայուն զարգացման նպատակներին հասնելուց:
Զարգացման ներկայիս տեմպերով, գնահատվում է, որ մանկահասակների ամուսնությունների դադարեցման համար կպահանջվի 300 տարի, կառավարությունում և ղեկավար պաշտոններում կանանց հավասար ներկայացվածություն ունենալու համար՝ 140 տարի, իսկ ազգային խորհրդարաններում հավասար ներկայացվածության հասնելու համար՝ 47 տարի:
Բացի այդ, ամբողջ աշխարհում ամեն ժամ առնվազն հինգ կին կամ աղջիկ է մահանում իրենց ընտանիքից որևէ մեկի կողմից բռնության հետևանքով։ Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է սեռական կամ գենդերային բռնության:
Բռնության ենթարկված կանայք ավելի մեծ ռիսկայնություն ունեն վարակվել ՄԻԱՎ-ով: Այս վտանգը մեծանում է հակամարտությունից տուժած երկրների 600 միլիոն կանանց և աղջիկների համար, քանի որ նրանք հայտնվում են սեռական բռնության բարձր ռիսկային խմբում:
Աշխարհի ամենաաղքատ երկրների մեծ մասում պարտքային ճգնաժամը նվազեցնում է ներդրումները կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում, մասնավորապես՝ վնասելով կանանց և աղջիկներին:
Կանայք սպառնալիքներ են ստանում նաև կանանց իրավունքների դեմ կազմակերպված դիմադրությունից:
Ըստ UNAIDS-ի գործադիր տնօրեն Վինի Բյանյիմայի խոսքի` այս օրերին կանանց դժվարությամբ ձեռք բերված իրավունքները համակարգված և անողոք հարձակումների տակ են: Անարդարությունները, որոնց բախվում են կանայք բնական աղետներ չեն. դրանք արհեստածին են, և, հետևաբար, դրանք կարող են արմատախիլ արվել: Բարեբախտաբար, ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները պայքարում են հավասարության և իրավունքների համար։ Կանայք պայքարում են ճնշումների դեմ տանը, աշխատավայրում և հասարակության մեջ: Հանուն հավասարությանն ուղղված կանանց շարժումները երթերի, գործադուլների, արշավների տեսքով անմիջական աջակցություն են ցուցաբերում բռնության մեջ գտնվող կանանց և աղջիկներին: Դրա համար շատ կարևոր է աջակցել և ռեսուրսներ տրամադրել կանանց իրավունքների առաջին գծի պաշտպաններին:
Փաստ է, որ ինչպես արդարադատությունը, այնպես էլ առողջապահությունը երբեք անվճար չեն տրվում, ուստի անհրաժեշտ է դրա համար պայքարել։
Կանանց միջազգային օրը UNAIDS-ը մեկ անգամ ևս կոչ է անում պաշտպանել կանանց և աղջիկների իրավունքները և առողջությունը: Սա միակ ճանապարհն է, որով աշխարհը կարող է վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին և հաղթահարել անհավասարությունները, որոնք նպաստում են դրա տարածմանը: