Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որում խորհուրդ են տալիս ստեղծել հեպատիտ D-ի վերաբերյալ աշխատանքային խումբ և մշակել ախտորոշման ու բուժման առանձին ուղեցույց:
Նամակը նախաձեռնվել է ITPC EECA-ի և ECAT-ի կողմից և ստորագրվել է Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների հասարակական և միջազգային կազմակերպությունների՝ Treatment Action Group (TAG), GNP+, ITPC Global և այլն, ներկայացուցիչների կողմից:
Համաձայն ԱՀԿ-ի 2024 թվականի զեկույցի՝ հեպատիտ D վիրուսը ախտահարում է հեպատիտ B վիրուսով մարդկանց մոտ 5%-ին, իսկ հեպատիտ D-ի համավարակը կարող է պատճառ լինել լյարդի հիվանդության և լյարդի քաղցկեղի 20% դեպքերի՝ հեպատիտ B-ով մարդկանց մոտ:
Ի լրումն, հատկապես COVID-19 համաճարակի և ռազմական հակամարտությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամերի համատեքստում, վերջերս զգալի ավելացել է հասարակական կազմակերպություններ դիմող հեպատիտ D-ով պացիենտների թիվը։ Պացիենտները հայտնում են, որ չեն կարողանում ստանալ համարժեք խորհրդատվություն և բժշկական օգնություն՝ կապված հեպատիտ D-ի հետ, հատկապես ախտորոշման և բուժման հարցերում: Որպես կանոն, մարդիկ օգնության են դիմում լյարդի ախտահարման ուշ փուլերում, ինչը զգալիորեն բարդացնում է բուժումը և վատթարացնում բուժվելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և աշխարհում հեպատիտ D-ի վերաբերյալ համաճարակաբանական տվյալների գրեթե իսպառ բացակայությունը, ինչպես նաև բուժաշխատողների և ադմինիստրատորների շրջանում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը:
Հեպատիտ D-ի վերաբերյալ առանձին աշխատանքի կարևորության վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ բազմիցս ընդգծվել է ԱՀԿ-ի առանցքային դերը որպես առաջատար կազմակերպության, որը պատասխանատու է համաճարակաբանական և կլինիկական տվյալների վրա հիմնված ուղեցույցների մշակման համար:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են, որ նոր առաջարկությունները կնպաստեն հեպատիտ D-ի հայտնաբերման և բուժման հետ կապված իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև կբարձրացնեն մասնագետների տեղեկացվածությունը և կբարելավեն բարեհաջող բուժման հավանականությունը պացիենտների համար:
Նամակի տեքստը անգլերենով կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ >>>>>>>