2024թ.-ի փետրվարի 15-ին կայքի <<Կապ խորհրդատուի հետ>> բաժնում ստացել ենք հաղորդագրություն, որի բովանդակությունն առանց փոփոխման ներկայացնում ենք ստորև.
Երկար ժամանակ է ինչ ԻՀԱԿ-ում բացակայում են CD4 անալիզների համար նախատեսված թեստ-համակարգերը, միայն տրամադրում են CD4 արագ թեստեր, որոնք ուղղակի ցույց են տալիս բուժառուի մոտ CD4 բջիջները 200-ից բարձր է թե ոչ։ Որպես ՄՀՀ անդամ, բազմիցս բարձրաձայնել եմ նշված խնդրի մասին, և արդեն ունենք որոշակի դրական շարժ՝ գնվել են թեստ-համակարգը և թեստերը։
Գնումից հետո, թե, որ օրից է սկսվել կիրառվել համակարգերը կտեղեկացնենք հաջորդիվ;