Խնդիրներ Թոքաբանության ազգային կենտրոնում

2023թ.-ի դեկտեմբերի 22-ին կայքէջին կցված էլ. հասցեին տեսաուղերձ էր ստացվել Թոքաբանության ազգային կենտրոնի աշխատակից Արման Ավչյանից:

Արմանը ուղերձում մատնանշում էր կենտրոնում առկա խնդիրները և դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը: Նրա խոսքով նա պարբերաբար տվյալ խնդիրների մասին խոսել է կենտրոնի ղեկավարության հետ, սակայն պատշաճ լուծում հարցերին այդպես էլ չեն տրվել, ինչի հիմքով նա դիմել է ծայրահեղ միջոցի` հացադուլ և լրատվամիջոցների միջոցով խնդիրների բարձրաձայնում:

Տեսաուղերձը ստանալուն պես մեր փորձագետները կապ են հաստատել Արմանի հետ, ծանոթացել մանրամասներին: Խոսելով առկա խնդիրներից նա նշել է, որ

  • ՏԲ հիվանդների հավելյալ հետազոտությունների կազմակերպման համար նրանց փոխադրումը իրականացրել է իր անձնական մեքենայով, քանի որ հետազոտությունների հետաձգումը տվյալ հիվանդների համար կարող էր անդառնալի հետևանք ունենալ: Կենտրոնում մի քանի շաբաթ չի եղել Շտապ օգնության մեքենա: Առկա Շտապ օգնության մեքենան հայտնվել է վերջերս, սակայն, այն շահագործման համար ոչ լիարժեք սարքին վիճակում է:

 

  • Արտաթոքային ՏԲ բաժանմունքում պառկած հիվանդների մեծամասնությունը, ելնելով հիվանդության բարդությունից, գամված են անկողնում: Ամռան շոգ ամիսներին, ստիպված են լինում պատուհանները բաց թողնել, սակայն պատուհաններին առկա չեն պաշտպանիչ ցանցեր, ինչի արդյունքում մոծակները ներս են թափանցում և դրանց խայթոցներից անշարժ պառկած հիվանդների կեցության տարրական պայմանները:

 

  • Մեկ այլ դեպքում, երբ հիվանդ երեխան  ունեցել է դեղակայուն ՏԲ ախտորոշում, փորձ է կատարվել հավելյալ հետազոտությունների համար կազմակերպել նրա փոխադրումը դեղերի տեղափոխման համար նախատեսված մեքենայով, ուր ուղղակի հնարավոր չէ կազմակերպել վարորդին հիվանդությունից պաշտպանման հարցերը: Առաջարկ է եղել նաև նույն հիվանդին տեղափոխել Կենտրոնի շինարարական, կամ մահացածների դիերի տեղափոխման համար նախատեսված մեքենայով: Բոլորիս է հայտնի, որ դեղակայուն ՏԲ հիվանդները, բուժումը սկսելուց որոշ ժամանակ անց, այլևս չեն հանդիսանում հիվանդության տարածողներ, բայց դեպքը, որի մասին խոսում էր Արմանը այլ էր: Մի տարբերակում կվտանգվեր վարորդի առողջությունը, իսկ մյուս դեպքում հիվանդի նկատմամբ վերաբերմունքը անմեկնելի է:

Բարձրաձայնված խնդիրները տարածում գտան նաև մեդիա այլ հարթակներում.

  1. Panorama.am 
  2. Nayeli.am
  3. InfoPort.am
  4. 168.am
  5. News.am

Մեր փորձագետների հորդորներով նաև Արմանը հացադուլը դադարեցրել է 2 օր հետո, այնուհետ հանդիպել է կենտրոնի տնօրենի հետ, կրկին բարձրաձայնել խնդիրները և՛ որպես կենտրոնի սրտացավ աշխատակից, և՛ որպես նախկին շահառու:

Խնդիրների լուծմանն ուղղված գործընթացները դեռ ընթացքի մեջ են: